երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապսի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է. նախարար

Կապսի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է. նախարար

Կապսի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է։ Այս մասին հուլիսի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ այս տարի սկսվել է Կապսի ջրամբարի շինարարությունը, որը երկար տարիներ, տարբեր պատճառներով, չէր սկսվում։ «Ջրի մակարդակը ջրամբարներում  եղանակային պայմանների պատճառով այս տարի շատ ցածր է»,- ավելացրել է Տերտերյանը։

Կապսի ջրամբարի շինարարության համաձայնագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա ապրիլին։ Նախագծի բյուջեն 97,8 մլն եվրո է։ Դրանցից 68,5 մլն եվրոն վարկային միջոցներ են, որոնք հատկացրել է KFW-ն։ Մնացածն ապահովվելու է Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ։

  • Կիսվել: