կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կա ավելի լուրջ խնդիր՝ գետի մեջ անտառ է. բոլոր ծառերը ոչ թե պետք է կտրվեին, այլ արմատախիլ արվեին. Փաշինյան

Կա ավելի լուրջ խնդիր՝ գետի մեջ անտառ է. բոլոր ծառերը ոչ թե պետք է կտրվեին, այլ արմատախիլ արվեին. Փաշինյան

Այն օրը Աղստեւում տեսա, որ գետի հունի մեջ անտառ է լրիվ, հետևաբար, եթե գետը վարարի, տեղ չունի հոսելու,  դուրս է գալիս հունից ու կողքերով է  հոսում։ Այս մասին, այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև հիմա, երբ ասել են գետերի հունի մաքրում, ես միշտ պատկերացրել եմ, որ պետք է աղբից մաքրել, բայց իրականում կա ավելի լուրջ խնդիր՝ գետի մեջ անտառ է։ Բոլոր ծառերը ոչ թե պետք է կտրվեին, այլ արմատախիլ արվեր, որ հունը մաքրվեր, որ հունը դատարկվեր»,- ասաց նա։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը զեկուցեց, որ հիմա գետերի մաքրման վերլուծություն են կատարում. «Երեք գետ ենք առանձնացրել, որոնցից երկուսը թափվում են Սեւան: Առաջիկայում կունենանք արդյունքներ: Գետերի մաքրում ասելով միայն նկատի ունենք կեղտաջրեր, աղջ, նաեւ բուսական միջավայր»:

  • Կիսվել: