երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ՋԻ-Կոդեր»-ը ազատվեց մաքսատուրքից. ընկերությունը 45 նոր աշխատատեղ կստեղծի

«ՋԻ-Կոդեր»-ը ազատվեց մաքսատուրքից. ընկերությունը 45 նոր աշխատատեղ կստեղծի

Կառավարությունը նախօրեին՝ նոյեմբերի 9-ի իր նիստւմ մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց «ՋԻ-Կոդեր» ՍՊԸ-ին:

Այս ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է մետաղամշակման ոլորտում ստեղծել ժամանակակից հաստոցների կայան և արտադրել գերճշգրիտ և բազմաբնույթ ապրանքներ։

Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 2.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 45 նոր աշխատատեղ՝ մինչև 313 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 98 մլն դրամ:

  • Կիսվել: