երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանը եւ Հայաստանը քննարկել են երկարաժամկետ համագործակցության զարգացումն էներգետիկ ոլորտում

Իրանը եւ Հայաստանը քննարկել են երկարաժամկետ համագործակցության զարգացումն էներգետիկ ոլորտում

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին եւ Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը քննարկել են երկարաժամկետ համագործակցության զարգացումն էներգետիկայի ոլորտում, հայտնում է Mehr-ը։

2009 թվականի մայիսի 15-ից Հայաստանն Իրանից գազ է ստանում Իրան-Հայաստան գազատարով։ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում իրանական գազը Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի է վերամշակվում, որը նախատեսված է Իրան արտահանման համար՝ 1 խմ բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով։

  • Կիսվել: