շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչն է հանգեցրել դրամի որոշակի ամրապնդմանը. ԿԲ նախագահի պարզաբանումը

Ինչն է հանգեցրել դրամի որոշակի ամրապնդմանը. ԿԲ նախագահի պարզաբանումը

Հայաստանում միջազգային այցելուների ներկայությամբ պայմանավորված՝ առկա է առաջարկի տեսանկյունից արտարժութային միջոցների առաջանցիկ աճ, ինչն էլ հանգեցրել է դրամի որոշակի ամրապնդմանը: Այս մասին ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօրվա ասուլիսում. Նա անդրադարձել է  դոլար-դրամի փոխարժեքի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, դոլարի փոխարժեքի նվազման վերաբերյալ հարցին:

Գալստյանը նախ կարևորել է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված փոխարժեքի վարքագիծը, գործոնների ամբողջականությունը, որոնք բերում են փոխարժեք որոշակի դրսևորումներին՝ նշելով, որ կա իրավիճակ, որ ՀՀ-ում միջազգային այցելուներ են եկել, և ստեղծվել է իրավիճակ, որ արտաքին պահանջարկը մեծացել է:

«Մեր ծառայությունների նկատմամբ կա որոշակի պահանջարկի աճ, որը ենթադրում է, որ մեր ծառայությունները դարձել են արտահանելի: Երբ այդ մարդիկ մեր հանգստի վայրերում կամ ռեստորաններում որոշակի ծախսեր են իրականացնում, դա ենթադրում է, որ դա արտահանման աճ է՝ ՀՀ վճարային հաշվեկշռի տեսանկյունից: Այդ իրավիճակը բերել է նրան, որ մենք ունենք արտարժութային միջոցների առաջանցիկ աճ՝ առաջարկի տեսանկյունից պահանջարկի նկատմամբ, որը հանգեցրել է դրամի որոշակի ամրապնդման»,-ասաց ԿԲ նախագահը:

Հասկանալու համար, թե այդ երևույթը որքանով է հիմնարար՝ Գալստյանը կարևոր է  համարել իմանալը, թե այդ մարդիկ որքա՞ն են պլանավորում մնալ Հայաստանում, ինչպիսի՞ն կլինի նրանց վարքագիծը: Ըստ նրա՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու ԿԲ խորհրդի որոշման հիմքում հենց նաև այդ մարտավարության էլեմենտն է, դեռևս պետք է տեսնել այդ միջազգային այցելուների վարքագիծը և նրանց վարքագծով դրդված տնտեսական հետևանքները, որոնք կլինեն ՀՀ տնտեսությունում, որի արտացոլումը տեսանելի կլինի նաև փոխարժեքի մեջ:

  • Կիսվել: