ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հուսով ենք, որ առաջիկայում Հայաստանից Չինաստան ուղիղ չվերթեր կգործարկվեն. Խոջոյան

Հուսով ենք, որ առաջիկայում Հայաստանից Չինաստան ուղիղ չվերթեր կգործարկվեն. Խոջոյան

Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանից Չինաստան ուղիղ չվերթեր կլինեն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Շանհայում Չինաստանի վեցերորդ միջազգային ներմուծման EXPO ցուցահանդեսի  բացման ժամանակ։

Ըստ փոխնախարարի, երբ խոսքը վերաբերում է տնտեսական կապերի ամրապնդմանը և զարգացմանը, չի կարելի չխոսել զբոսաշրջային կապերի մասին. «Բոլորս հիանալի հասկանում ենք, որ տուրիստական ​​կապերի զարգացումն ուղղակիորեն կապված է ուղիղ չվերթների առկայության հետ։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, և հուսով ենք, որ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանից Չինաստան ուղիղ չվերթերի համար»։

  • Կիսվել: