երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Հունվար-հուլիս ամիսներին 15 տոկոսով առաջանցիկ հարկային մուտքերի աճ ունենք. ՊԵԿ նախագահ

Հունվար-հուլիս ամիսներին 15 տոկոսով առաջանցիկ հարկային մուտքերի աճ ունենք. ՊԵԿ նախագահ

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել եմ վերջին շրջանում արձանագրված հարկային մուտքերի աճին՝ ընդգծելով, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին 15 %-ով առաջանցիկ հարկային մուտքերի աճ ունենք։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
 
«Նշել եմ, որ նկատվում է նաև ստվերի կրճատման ուղղությամբ տեմպերի արագացում։
 
Միևնույն ժամանակ, ընդգծել եմ, որ հարկ վճարողների շրջանում նկատվում է կամավոր հարկ վճարելու մշակույթի ձևավորում․ ի տարբերություն նախորդ տարիների՝ զգալիորեն աճել է այն հարկ վճարողների թիվը, ովքեր կամավոր ճշգրտում են իրենց հաշվետվությունները»,- նշել է նա։

  • Կիսվել: