շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Humanitarian Innovation Accelerator նորարարական նախաձեռնությանը դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է

Humanitarian Innovation Accelerator նորարարական նախաձեռնությանը դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է

Մեկնարկել է Humanitarian Innovation Accelerator («Հումանիտար նորարարարական աքսելերատոր») նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել նորարարական այն ձեռնարկություններին, որոնք իրենց արտադրանքի կամ ծառայությունների միջոցով դրական ազդեցություն են ունենում արտակարգ իրավիճակների կառավարման, ծառայությունների հասանելիության, տվյալների կառավարման և հաղորդակցության ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից: 
 
Ընտրված ձեռնարկությունները հնարավորություն կունենան ստանալու գործնական աջակցություն և քոուչինգ, ֆինանսավորում, մենթորություն և գլոբալ ճանաչելիություն։ Առավել խոստումնալից ծրագրերի հեղինակները կհրավիրվեն Լյուքսեմբուրգ՝ իրենց արտադրանքը ներկայացնելու 2023 թվականի հունիսի 29-ին կայանալիք միջոցառմանը։
 
Դիմող կազմակերպությունը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ (շահույթ հետապնդող, շահույթ չհետապնդող, սոցիալական բիզնես, ՀԿ):
 
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի մարտի 1-ը։
 
Ծրագիրն իրականացնում է Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարարության զարգացման համագործակցության և հումանիտար հարցերի վարչությունը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։
 
Մանրամասն տեղեկատվությունները հասանելի են հետևյալ հղումներով՝

  • Կիսվել: