հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԾԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Սեդա Շահինյանի թեկնածությունը

ՀԾԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Սեդա Շահինյանի թեկնածությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնին առաջադրվել է Սեդա Շահինյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ապա ելույթ ունեցավ Սեդա Շահինյանը:

«Իրողություն է, որ հանրային ծառայությունների կարգավորման բնագավառը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և սոցիալական նշանակություն ու հնչեղություն ունեցող է, որտեղ խաչվում են յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարողի և պետության շահերը: Հարաբերությունների այդ հարթության մեջ կարգավորողի հիմնական նպատակը նշված շահերը լավագույնս և հմտորեն հավասարակշռելն է»,- ասաց Շահինյանը:

Նրա խոսքով՝ անկախ կարգավորման ինստիտուցիոնալ կայացմամբ է հնարավոր միայն իրական հավասարակշռումը, որը մի կողմից պետք է լինի մասնագիտացված, որպեսզի ապահովի համակողմանի, երկարաժամկետ և կայուն կարգավորման քաղաքականություն, մյուս կողմից օժտված լինի արբիտրի համար անհրաժեշտ գործիքակազմով:

  • Կիսվել: