երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել  Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան):

Ստուգման արդյունքում հայտնաբերել են հետևյալ խախտումները՝

  • արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից.
  • շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից.
  • պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից.
  • առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.
  • բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
  • արտադրական շինությունների դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.
  • սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

  • Կիսվել: