կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հրատապությունից ելնելով Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ձեւով

Հրատապությունից ելնելով Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ձեւով

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որ Կիրանցում նոր ճանապարհի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը իրականացնել հրատապ, մեկ անձից գնման ձեւով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու ավտոմոբիլային նոր ճանապարհ, որի կառուցման աշխատանքների գնման անհետաձգելի պահանջը ծագել է արտակարգ և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով, և այդ իրավիճակից ելնելով գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, հետևաբար հրատապության հիմքով պայմանավորված,նախատեսվում է այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` մեկ անձից գնման ձևով:

Այդ նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 9 մլն 613 հազար դրամ, որից՝    8,82 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման համար, իսկ 793,8 հազար դրամը՝ փորձաքննության համար:

  • Կիսվել: