չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հոկտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 8517 ստուգայց

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 8517 ստուգայց

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում։ 

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 8517 ստուգայց, արձանագրվել է 706 խախտում, տրվել է 106 նախազգուշացում, կայացվել է տուգանքի 104 որոշում։

Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 7132 ստուգայց, 512 խախտում, 44 նախազգուշացում, 25 տուգանք,

Հարավային տարածքային կենտրոն՝ 334 ստուգայց, 51 խախտում, 24 նախազգուշացում, 23 տուգանք,

Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 294 ստուգայց, 110 խախտում, 22 նախազգուշացում, 19 տուգանք,

Արևելյան տարածքային կենտրոն՝ 345 ստուգայց, 17 խախտում, 12 տուգանք,

Արևմտյան տարածքային կենտրոն՝ 412 ստուգայց, 16 խախտում, 16 նախազգուշացում, 25 տուգանք։

  • Կիսվել: