շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հնարավոր է՝ մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ լինի. Պատգամավոր

Հնարավոր է՝ մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ լինի. Պատգամավոր

Հեղուկ գազի միջինացված արժեքը վերջին շրջանում 110-120 դրամ էր, իսկ այժմ բարձրացել է՝ հասնելով 180-200 դրամի, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
 
«Տեղեկացա, որ հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ և թանկացում։
 
Նշենք, որ նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները, պայմանավորված վտանգավորության աստիճանով, սահմանն անցնում էին առանց հերթի։
 
Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է՝ մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։
 
Պատկան մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայկական բեռնատարները կրկին կարողանան առանց խոչընդոտների ներմուծել հեղուկ գազը՝ այդպիսով վերահսկելով և կանխելով հեղուկ գազի շարունակական թանկացումը շուկայում», - գրել է պատգամավորը։

  • Կիսվել: