շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածը։ 4.6կմ հիմնանորոգվող ճանապարհահատվածը տանում է դեպի Գեղարդի վանական համալիր։

Շինարարի կողմից տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Առաջիկայում կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտը։ Կառուցվում են մայթեր‚ նորոգվել են արհեստական կառուցվածքներ։

Այս պահին կատարվում են իջատեղերի ասֆալտապատման աշխատանքներ։ Երթևեկելի մասը երկշերտ ասֆալտապատումից հետո կգծանշվի‚ ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Շինաշխատանքները կավարտվեն աշնանը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: