երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության ուղղությունները

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության ուղղությունները

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։

Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև հիմնադրամի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքը։ 

Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվող բժշկական զբոսաշրջության միջոցառմանը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև սպորտային բժշկության թեման։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպորտը, առողջությունը և զբոսաշրջությունը միավորելով՝ ձևավորվում են զարգացման նոր հնարավորություններ Հայաստանի համար։

 

  • Կիսվել: