ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 ՀՀ-ում թույլատրված տնտեսական գործունեության ցանկն ընդլայնվել է. Սիմոնյան

ՀՀ-ում թույլատրված տնտեսական գործունեության ցանկն ընդլայնվել է. Սիմոնյան

Հայաստանում թույլատրված տնտեսական գործունեության ցանկն ընդլայնվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Թույլատրված տնտեսական գործունեության նոր տեսակներին են վերաբերում.

-ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը,

-ավտոպահեստամասերի, աքսեսուարների, մոտոցիկլետների համար պահեստամասերի ու աքսեսուարների մանրածախ վաճառքը,

-կենդանիների համար կերերի մանրածախ վաճառքը, ինչպես նաեւ բույսերի եւ ծաղիկների վաճառքը,

-նամականիշերի, կտրոնների, ինտելեկտուալ քարտերի եւ այլ արժեթղթերի տպագրությունը»,-նշել է նա:

Փոխնախարարը հավելել է, որ գրենական խանութների գործունեությունը չի արգելվել պարետի դեռեւս նախորդ որոշմամբ:

Սիմոնյանն ասել է «Էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման ոլորտում գործունեությունը հնարավորինս իրականացվում է աշխատակիցների փոքր կազմով»:

Նա նաեւ ընդգծել է, որ նշված բոլոր փոփոխություններն ուժի մեջ են մտել 14:00-ից:

  • Կիսվել: