ՀՀ-ում 2024-ի հունվար-հունիսին 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում
Հայաստանը 2024 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%:
Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով։