երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում:  Այս մասին այսօր ՎԶԵԲ-ի կառավարիչների ամենամյա հանդիպմանը իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ 2018 թվականից մինչև օրս ՀՀ տնտեսությունը աճել է գրեթե 30 տոկոսով, պետական բյուջեի եկամուտները աճել են ավելի քան 91 տոկոսով, ստեղծվել է շուրջ 200 հազար աշխատատեղ, միջին աշխատավարձը աճել է շուրջ 87 տոկոսով, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է:

Վարչապետն ասաց, որ ՀՀ տնտեսության պոտենցիալը էականորեն աճել է: «Այս խնդրի լուծման համար մենք երեք առանցքային անելիք ենք պատկերացնում՝ կրթության ոլորտի բարեփոխումներ, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, խաղաղության օրակարգի իրացում»,- ասաց նա և  ներկայացրեց իրականացվող բարեփոխումները կրթության ոլորտում, որոնք առանցքային համարեց:

«Առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել նույնպես»,- հավելեց նա:

  • Կիսվել: