շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ն նախատեսում է այս տարի ունենալ աշնանացան ցորենի 155 հազար տոննա բերք

ՀՀ-ն նախատեսում է այս տարի ունենալ աշնանացան ցորենի 155 հազար տոննա բերք

Հայաստանը նախատեսում է այս տարի ունենալ աշնանացան ցորենի 155 հազար տոննա բերք: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը:

Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ Հայաստանը չունի պարենային անվտանգության խնդիր:

Օհանյանն ասաց. «Մեր գյուղատնտեսության հատվածի պատասխանատուների տեղեկացմամբ՝ օրինակ՝ այսօր Հայաստանի Հանրապետություն է մտել  երկու մեքենա ցորեն` յուրաքանչյուրը 20 տոննայով: Եվ այս տարի աշնանացան ցորենի  155 հազար տոննա բերք է նախատեսվում»:

Նրա խոսքով՝ բերքահավաքը կսկսվի մայիսի սկզբից:

 

  • Կիսվել: