շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ-ն ԵԱՏՄ-ին մասնակցությունից բազմաթիվ առավելություններ է ստացել՝ հասնելով 12 % տնտեսական աճի

ՀՀ-ն ԵԱՏՄ-ին մասնակցությունից բազմաթիվ առավելություններ է ստացել՝ հասնելով 12 % տնտեսական աճի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Երևանի և Մոսկվայի միջև ակտիվ տնտեսական համագործակցությունը շարունակվում է՝ չնայած առկա քաղաքական դժվարություններին:
 
Հայաստանը հաջողությամբ օգտվել է ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Տուրովը։
Նա նշեց, որ անցած տարի հայկական տնտեսությունն ավելի քան 12% աճ է գրանցել, ինչը տպավորիչ արդյունք է, և դրան դժվար է հասնել այլ ինտեգրացիոն միավորումներում:
 
«Գրեթե 200 միլիոնանոց շուկա դուրս գալը տնտեսությունը զարգացնելու և բյուջեն համալրելու հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին և բիզնեսին», - ընդգծեց նա:
 
Հատկանշական է, որ ԵԱՏՄ շրջանակում Երևանի և Մոսկվայի միջև ակտիվ տնտեսական համագործակցությունը շարունակվում է՝ չնայած առկա քաղաքական դժվարություններին:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

  • Կիսվել: