հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կենսաթոշակառուները սեպտեմբերին 1.4 մլրդ դրամի անկանխիկ գործարք են կատարել

Կենսաթոշակառուները սեպտեմբերին 1.4 մլրդ դրամի անկանխիկ գործարք են կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին հետաքրքրվեց կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկայով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկային, նշեց, որ սեպտեմբերի համեմատությամբ եռապատկվել են ծավալները. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 400 մլն անկանխիկ գործարքներ. որոնցից 1 մլրդ 200 մլնը՝ ՀՀ տարածքում:

«Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին»,- նշեց Նարեկ Մկրտչյանը և հավելեց, որ բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցել՝ և շահառուների թվի մեծացման, և գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով:

«Հիմա կարող ենք արձանագրել, որ ամսական 3000 դրամ միջին հետվճար է տրամադրվում»,- ասաց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ POS տերմինալները, որոնց միջոցով հնարավոր է անկանխիկ գործարք կատարել, բավարար չափով ՀՀ-ում տարածված չեն: «Մենք խնդիր ունենք, որ ՀՀ-ում չլինի առևտրային կետ, որտեղ POS տերմինալներ չլինեն, որպեսզի այս ծրագիրն իրականացվի»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: