ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է

ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է

tandard & Poor's Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով «B+»–ից բարձրացրել է մինչև «BB–»։ Տեղեկությունը հայտնում է S&P Global Ratings–ի պաշտոնական կայքը։
Միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումը գնահատվել է «կայուն»։ Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը, մյուս կողմից` արտաքին տնտեսական չափավոր ցուցանիշները և աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը:
 
Գործակալությունը վերանայել և բարելավել է նաև արտարժույթի փոխարկման և փոխարկման ռիսկի իր գնահատականը հայաստանյան ոչ ռեզիդենտ վարկառուների համար՝ «BB–»–ից մինչև «BB»:
 
«Հայաստանի ՀՆԱ-ի աճը, ինչպես նաև նրա ֆինանսական և արտաքին առևտրի ցուցանիշներն արդեն բարելավվել են մինչև ռուս–ուկրաինական հակամարտությունը։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում ՀՆԱ-ի իրական աճը կմնա համեմատաբար բարձր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է գործակալությունը, 2022 թ. ՀՀ ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով։ Երկրի տնտեսության զգալի աճը S&P-ն կապում է ՌԴ–ից զանգվածային միգրացիայի հետ, որի զգալի մասը երիտասարդ որակավորված ՏՏ մասնագետներ են:

  • Կիսվել: