երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԲՏԱ նախարարը Միջազգային պաշտպանական համաժողովին անդրադարձել է տեխնոլոգիական առաջընթացի արդի մարտահրավերներին

ԲՏԱ նախարարը Միջազգային պաշտպանական համաժողովին անդրադարձել է տեխնոլոգիական առաջընթացի արդի մարտահրավերներին

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» (IDEX&NAVDEX) ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը:
 
May be an image of 2 people and people sitting
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը: Համաժողովի ընթացքում ոլորտի ներկա վիճակի և զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի քննարկումներ են տեղի ունեցել, մասնակցել են նախարարներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են չորս պանելային քննարկումներ։
 
May be an image of 3 people and indoor
 
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է երկրորդ պանելային քննարկմանը՝ Keeping Pace խորագրով։ Նախարարն իր ելույթում անդրադարձել է տեխնոլոգիական առաջընթացի արդի մարտահրավերներին, հասարակության զարգացմանն ուղղված պետության դերի կարևորությանը, առաջադեմ տեխնոլոգիաների օրեցոր աճող ազդեցությանը և մի շարք այլ հարցերի:
 
Նշենք, որ փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «IDEX 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ «IDEX 2023» ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական և սպառազինության ոլորտներում 18 կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումներ:

  • Կիսվել: