ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Աստանայում

ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Աստանայում

Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում սեպտեմբերի 25-ից 27-ը տեղի կունենա միջազգային «INNOPROM․ QAZAQSTAN» արդյունաբերական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։

 

  • Կիսվել: