հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի նոր ուսումնական բազա Գյումրու ԲԿ-ում

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի նոր ուսումնական բազա Գյումրու ԲԿ-ում

Գյումրու բժշկական կենտրոնում բացվեց ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան, որի գործունեության մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և Գյումրու բժշկական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրով, հայտնում է տեղեկացրին կենտրոնի մամլո ծառայությունը:

Կարևորելով կրթված և ներառական հասարակության կայացումը, կողմերն այդ փաստաթղթով ամրագրել են համագործակցության հեռանկարը, մասնավորապես.

  • ամրապնդել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի և Գյումրու ԲԿ-ի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքի միջև համագործակցությունը,
  • ապահովել ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորների մասնագիտական կրթությունը Գյումրու բժշկական կենտրոնի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքում, ռոտացիոն կարգով, 3-6 ամիս ժամկետով:Ամբիոնի նոր բազայում մասնագիտական կրթությունը կուղեկցվի գիտահետազոտական աշխատանքներով, կապահովվեն նպաստավոր պայմաններ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:

Հանդիպմանը ներկա են գտնվել Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսորներ Վիկեն Բաբիկյանը և Միքայել Սկոն Մուրատօղլուն:

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: