երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հետախուզական ԱԹՍ-ներն արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում. նախարար

Հետախուզական ԱԹՍ-ներն արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում. նախարար

Այսօր ասուլիսում անդրադառնալով հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերին՝ Հ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կային ֆինանսավորված տասնյակ, տարբեր տեսակի նախագծեր․

«Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին են հասցվում: Ցանկանում եմ տեղեկացել՝ թե՛ հարվածային, թե՛ հետախուզական տեսանկյունից արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում և նաև լայնորեն կիրառվել են Արցախի պատերազմի ընթացքում մեր ԶՈՒ-ի կողմից»,- տեղեկացրեց Արշակյանը:

Ինչ վերաբերում է ռադարային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ուղղությամբ՝ նախարարը վստահեցրեց, որ հայկական մշակումները բավական մեծ հաջողությամբ նույնպես կիրառվել են:

«Օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով նույնպես ունենք բավականին լուրջ մշակումներ, արդեն իսկ արտադրական հզորություններ, առաջիկայում դրանք կընդլայնվեն, և ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն թե՛ մեր ԶՈՒ-ի ձեռքբերումների տեսանկյունից, թե՛ արտահանման տեսանկյունից»,- ասաց Արշակյանը: 

Անդրադառնալով հրետանային տեխնիկայի, հրետանային միջոցների, ինչպես նաև ռազմամթերքի արտադրման հնարավորություններին՝ նախարարն ասաց.

«Այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են, 2021-ին արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բերել Հայաստան: Դա վերաբերում է թե՛ հրետանային միջոցներին, թե՛ տարբեր տրամաչափի արկերի, թե՛ հրետանային միջոցների, թե՛ ականանետերի միջոցներին: Այս ուղղությամբ բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում: Եվ այս առումով մենք արդեն արտադրական պրոցես ունենք և դրա ընդլայնման հնարավորություն՝ 2021-ին»: 

 

 

  • Կիսվել: