շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հերթական վարչատարածքային բարեփոխմանը նվիրված լսումներ խորհրդարանում

Հերթական վարչատարածքային բարեփոխմանը նվիրված լսումներ խորհրդարանում

Հունիսի 8-ին Ազգային ժողովում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունենում խորհրդարանական լսումներ։

Լսումների մասնակիցները, մասնավորապես,  քննարկում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Լսումներին մասնակցում են փորձագետներ, տարբեր հասարակական կազմակերպությունների, կառավարության ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ համայնքների ղեկավարներ։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ հանձինս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, բոյկոտել են լսումները։

  • Կիսվել: