հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հեղուկ վառելիքի վաճառքի կետերում թերլցումները բացառելու նպատակով կառավարությունը նոր կանոններ է սահմանում

Հեղուկ վառելիքի վաճառքի կետերում թերլցումները բացառելու նպատակով կառավարությունը նոր կանոններ է սահմանում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում հաստատեց հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սույն Նախագծի մաշկման համար հիմք է հանդիսանում միջպետական ստանդարտը, հեղուկ վառելիքի լցավորման կայաններում չափանոթների կիրառմանն առնչվող ԵԱՏՄ անդամ պետություններում գործող նորմերը:

Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում, նվազեցնել և բացառել հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները։

Նախագծով չափանոթներին ներկայացվող հիմնական պահանջներում նախատեսվել է, որ  չափանոթների հարաբերական սխալանքը 20 °С ±10 °С ջերմաստիճանի դեպքում չի կարող գերազանցել ± 0,5%: Միաժամանակ սահմանվել է, որ վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1 %-ը, հաշվի առնելով վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքի առավելագույն հարաբերական սխալանքը, որը ± 0,5% է։  Չափանոթը հեղուկ վառելիքով լիցքավորման ժամանակ վառելիքի արտանետումը բացառելու նպատակով նախատեսվել է նաև չափանոթներիբկանցքի վրա փրփրամարիչի, ջերմաչափի (ջերմաստիճանի տվիչների) և հարթաչափերիառկայության պահանջ։

  • Կիսվել: