ՀԷՑ-ը քաղաքականությունից դուրս կառույց է եղել, կա ու կմնա, մենք քաղաքականությունով չենք զբաղվում․Դարբինյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից բացառում են, որ իշխանությունը սեփականատիրոջ ձեռքից կվերցնի ՀԷՑ-ը։ ՀԷՑ-ը քաղաքականությունից դուրս կառույց է եղել, կա ու կմնա, մենք քաղաքականությունով չենք զբաղվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
Նա ասաց, թե չի էլ ուզում քննարկի վարկածը, որ կարող են խլել ՀԷՑ-ը սեփականատիրոջից։
«Միանշանակ բացառում եմ, եթե, իհարկե, ՀԷՑ-ն իր պարտականությունները չկատարի, ոնց որ ներկայացնում են, թե ուղղորդված ենք անում, բոյկոտում ենք...եթե ՀԷՑ-ում տիրի այդպիսի մթնոլորտ, իհարկե, կարող է և այդպիսի բան լինել, բայց դա մեզ չի վերաբերվում, մենք քաղաքականությունից դուրս ենք, կատարում ենք մեր պարտականությունները»,- հավելեց Դարբինյանը։