երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայկական Scylla ստարտափի գնահատված արժեքը գերազանցել է 200 միլիոն դոլարը

Հայկական Scylla ստարտափի գնահատված արժեքը գերազանցել է 200 միլիոն դոլարը

Scylla-ն իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծում է: Այն օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը և համակարգչային տեսողությունը՝ հայտնաբերում է առարկաները, գործողությունները և վարքային անոմալիաները:

Հիմնական հաճախորդներից մեկը Իլոն Մասկի The Boring Company ընկերությունն է, որը կառուցում է ստորգետնյա ենթակառուցվածքներ և թունելներ։ Ընկերությունը համագործակցում է նաև բեյսբոլի խոշոր մարզադաշտերի, առևտրի կենտրոնների, օդանավակայանների հետ։

Scylla-ն աշխատում է տեսախցիկ արտադրող աշխարհի գրեթե բոլոր խոշորագույն արտադրողների, այդ թվում՝ չինական խոշորագույն Hikvision ընկերության հետ: Պլատֆորմն ունի ինտեգրացիա Genetec, Mobotix և այլ հայտնի ընկերությունների հետ:

Ընկերությունն ունի շուրջ 80 աշխատակից աշխարհի տարբեր երկրներում։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասում և Լոս Անջելեսում, 25 աշխատակից ունի Վարշավայի գրասենյակում: Հայաստանում աշխատում է 40 հոգանոց թիմ։

Վերջերս բացվել են գրասենյակներ Օմանում և Սաուդյան Արաբիայում, որոնք ռազմավարական շուկաներ են:

Վերջերս ընկերությունը պայմանագրեր է կնքել տեսախցիկների ընկերությունների հետ, նրանց տեսախցիկները վաճառվելու են Scylla ապրանքանիշով և վաճառվելու են բաժանորդագրությամբ։

Նոր տարում ընկերությունը նախատեսում է ներգրավել 50 մլն ներդրումներ։

  • Կիսվել: