ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել ExpoElectronica ցուցահանդեսին. նախարար

Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել ExpoElectronica ցուցահանդեսին. նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին:

«Աջակցելով ինժեներական ընկերությունների արտադրանքի արտահանմանը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, հնարավորություն է ընձեռում հայկական ինժեներական ընկերություններին անվճար հանդես գալ միասնական տաղավարով տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և համակարգերի ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը՝ Մոսկվայում:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://expoelectronica.ru/Ru: Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://ru.surveymonkey.com/r/expo_electronica: Դիմումների վերջնաժամկետն է 18.02.2021 թ.»,- գրել է Արշակյանը: 

  • Կիսվել: