երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայազգի կին օդաչու Նադեժդա Բենկլյանը միացել է FLYONE ARMENIA -ի ավիացիոն թիմին

Հայազգի կին օդաչու Նադեժդա Բենկլյանը միացել է FLYONE ARMENIA -ի ավիացիոն թիմին

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ հայազգի միակ կին օդաչու՝ Նադեժդա Բենկլյանը միացել է FLYONE ARMENIA-ի ավիացիոն թիմին:

Նադեժդա Բենկլյանը Վրաստանի հայազգի առաջին կին օդաչուն է։ Աշխատել է վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կանայք կարող են ունենալ իրենց ուրույն տեղը ավիացիայի ոլորտում։ 2022թ․ սեպտեմբերից, բարեհաջող անցնելով վերապատրաստումը Վիլյնուս քաղաքում, Նադեժդան համալրել է FLYONE ARMENIA -ի ավիացիոն թիմը՝ որպես օդաչու:

Կարևորելով հայ մասնագետների առկայությունը, հայկական ազգային ավիափոխադրող՝ FLYONE ARMENIA-ն, Հայաստան է վերադարձրել ավիացիայի ոլորտի հայազգի մասնագետներին: Այսուհետ թռիչքներն իրականացնում են հայազգի օդաչուները, ավիաընկերությունն էլ հայերենով ողջունում է ուղևորներին ու բարի թռիչք մաղթում։




FLYONE ARMENIA ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Ավիաընկերությունն այսօր իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերենբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Բեյրութ, Դուբայ և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

  • Կիսվել: