երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը Թուրքիային և Սիրիային ավելի քան 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել

Հայաստանը Թուրքիային և Սիրիային ավելի քան 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել

Կառավարությունը պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց ավելի քան 157 միլիոն դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին տրամադրված հումանիտար օգնության ծախսերը փոխհատուցելու համար։  

Համապատասխան նախագիծը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Հումանիտար բեռները երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են դեպի Սիրիա և երկու անգամ ցամաքային ճանապարհով՝ դեպի Թուրքիա։ Ամբողջությամբ խնդիրը կատարվել է, մնում է գումարի հատկացումը»,- ասաց Փամբուխչյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ փրկարարները Սիրիայից վերադարձել են, հիմա Թուրքիա ուղարկված փրկարարներն են վերադառնում։

  • Կիսվել: