ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանը շարունակում է բարելավել իր դիրքերը միջազգային վարկանիշային ցուցանիշներում

Հայաստանը շարունակում է բարելավել իր դիրքերը միջազգային վարկանիշային ցուցանիշներում

Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը «B+»-ից մինչև «BB-»՝ «կայուն» կանխատեսմամբ՝ հիմնվելով երկրի կայուն տնտեսական աճի և ֆինանսական համընդհանուր վիճակի բարելավման վրա։

Հատկանշական է, որ վերջերս համանման առաջխաղացում է արձանագրել նաև Fitch Ratings վարկանիշային գործակալությունը: Ըստ կանխատեսումների՝ ակնկալվում է, որ այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 7,5%-ով։

  • Կիսվել: