ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Riga Food 2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, ՀոՌեԿա և խանութների սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսին։ Նախարար Պապոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 27 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, շոկոլադ, թեյ, պատրաստի սնունդ և այլն)։

«Շրջեցի ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացա ներկայացված արտադրանքին, զրուցեցի մասնակիցների հետ։

Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 12 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ Լատվիայից, Լիտվայից, Սլովակիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից»,-գրել է Պապոյանը։

 

  • Կիսվել: