հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանը դեմ չէ ԱՊՀ ընտրական մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորմանը

Հայաստանը դեմ չէ ԱՊՀ ընտրական մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորմանը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։
 
Նման միջպետական մարմնի ստեղծման նպատակը ընտրական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության զարգացումն է։
 
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակման նպատակով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում՝ քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների ապահովման, ընտրությունների և հանրաքվեների անցկացման համար իրավական պայմանների կատարելագործման հարցերում՝ ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։

  • Կիսվել: