Հայաստանում սոված թոշակառու չկա. պնդում է Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում սոված թոշակառու չկա։
«Նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած սոված թոշակառու չկա։ Հիմա մենք դա ապահովել ենք և սա, հիրավի, պատմական ձեռքբերում է՝ թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում»,- ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


