Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացվել են նիդերլանդացի գործարարներին
Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը դեսպան որպես հիմնական բանախոս նոյեմբերի 29-ին մասնակցել է Միջազգային քրիստոնեական խորհրդի կողմից կազմակերպված գործարարների հետ աշխատանքային ճաշին։
«Talenting Investment» ընկերության նախագահ Խայս Վիլեմ Սլոֆը նիդերլանդացի գործարարներին պատմել է իր կողմից Հայաստանում կատարված ներդրումների և դրանց արդյունավետության մասին և քաջալերել հետևել իր օրինակին։
Միջոցառման կազմակերպիչ Միջազգային քրիստոնեական խորհրդի նախագահ Հենկ Յան ֆան Սխոթհորստը ներկայացրել է հայ և նիդերլանդացի ժողովուրդների հոգևոր և մշակութային կապերը, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքները։
Ի գնահատանք հայ-նիդերլանդական կապերը զարգացնելու ուղղությամբ Խայս Վիլեմ Սլոֆի և Հենկ Յան ֆան Սխոթհորստի ջանքերի՝ դեսպան Բալայանը վերջիններիս հանձնել է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ թողարկված նամականիշների առաջին օրինակները։



