շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում կենսաթոշակառուները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ

Հայաստանում կենսաթոշակառուները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներին, որոնց համաձայն՝ Հայաստանում վերջին շրջանում դիտվող գնանկման շնորհիվ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ևս նվազել է` կազմելով 34,825 դրամ։ Վարչապետը հիշեցրել է, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։ «Սա նշանակում է, որ այսօր ՀՀ-ում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ։ Ավելին՝ կենսաթոշակների հետվճարի համակարգը շատ ակտիվ զարգանում է։ Ըստ էության, 1 տարին լրացավ, ինչ ներդրել ենք այս համակարգը։ Փաստորեն նախորդ 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքները զրոյական մակարդակից դարձել են 37,7 միլիարդ դրամ, այսինքն` 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուները մոտ 100 միլիոն դոլարի անկանխիկ գործարքներ են արել և, համապատասխանաբար, 3 միլիարդ դրամ հետվճար են ստացել»,- նշել է վարչապետը։

Վարչապետը նշել է նաև, որ ամեն ամիս գործնականում ավելանում է անկանխիկ գործարքների և գործարքի մասնակից թոշակառուների թիվը. միայն հուլիսի տվյալներով` Հայաստանում գրանցվել են կենսաթոշակառուների և նպաստառուների 4 միլիարդ 931 միլիոնի անկանխիկ գործարք և ավելի քան 418 միլիոն հետվճար։

Նշվել է նաև, որ օգոստոսի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին միացել է նաև «Հայէկոնոմբանկը»:

  • Կիսվել: