շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարտունիում կենսաթոշակառուներին պարենային աջակցություն է ցուցաբերվում

Մարտունիում կենսաթոշակառուներին պարենային աջակցություն է ցուցաբերվում

Արցախի Հանրապետության  Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից շրջկենտրոն Մարտունիում կենսաթոշակառու անձանց տրամադրվում է աջակցություն՝ պարենային ապրանքների տեսքով: 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը «Ապրիլի 28-ից սկսել ենք կամավորների օգնությամբ փաթեթավորել ապրանքները և առանձնացրել ենք մեկ անձին հասանելիք ծանրոցը, իսկ  տրամադրումը սկսվել է մայիսի 1-ից»,-ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ  ծանրոցները պարունակում են առաջին անհրաժեշտության մթերք:

Նրա խոսքով՝ դրանց  տրամադրման գործընթացը շարունակվում է նաև Մարտունու շրջանի մյուս համայնքներում։

  • Կիսվել: