ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայաստանում կան 630 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ

Հայաստանում կան 630 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ կան 630 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ:

Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:  

«Դա բավականին մեծ թիվ է: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի ցերեկային սպառումը վերջին օրերին տատանվում է 830-850 ՄՎտ-ի շրջանակներում, որտեղ մինչև 530 ՄՎտ-ն արտադրվում է արևային կայաններից»,-ասաց փոխնախարարը:

Վարդանյանը դա մի կողմից համարեց լավ ցուցանիշ, մյուս կողմից նշեց, որ իրենց համար մեծ մարտահրավեր է երեկոյան ժամերին կարգավորում իրականացնելը: «Բայց կատարվում է աշխատանք, որ այդ հարցերը կարգավորվեն»,-հավելեց նա: 

 

  • Կիսվել: