ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ

Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 17-ին այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։

էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։

Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ։ Գործարանն ունենալու է նաեւ սեփական հետազոտական լաբորատորիաներ։

Նախարարը ողջունել է նման լայնամասշտաբ գործունեության սկիզբը և ներկայացրել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել ընկերության հետագա ընդլայնման համար։

v1.jpg (169 KB)

v2.jpg (209 KB)

v3.jpg (363 KB)

v5.jpg (43 KB)

v6.jpg (90 KB)

v7.jpg (62 KB)

 

  • Կիսվել: