ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում էլեկտրոնային առևտրաշրջանառությունը գրեթե եռապատկվել է. նախարար

Հայաստանում էլեկտրոնային առևտրաշրջանառությունը գրեթե եռապատկվել է. նախարար

Հայաստանում էլեկտրոնային առևտրաշրջանառությունը գրեթե եռապատկվել է։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով տարբեր հարթակներից ստացված տվյալները:

«Սա խոսում է այն մասին, որ մեկուսացման միջավայրում մեր օնլայն հարթակներն ու տեխնոլոգիաներ կիրառող առևտրականները կարողանում են իրենց առևտուրը կազմակերպել։ Օնլայն դրամական միջոցների շրջանառությունը տարբեր հարթակներում տարբեր գնահատականներով բազմապատկվել է: Սա դրական տեղաշարժ է, և անկանխիկ առևտրի հնարավորությունների կիրառման հավելյալ խթան է»,- ասաց նախարարը։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ սա խթան է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ անկանխիկ, օնլայն առևտրի հետագա զարգացման համար՝ հաշվի առնելով, որ տարբեր առևտրային ցանցեր և խանութներ գտնվում են Երևանում, հիմա հասանելի կլինեն նաև մարզերում։ «Հուսով եմ, որ այս տենդենցը կշարունակվի»,- ընդգծեց նախարարը։


  • Կիսվել: