շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում բանկային հաշիվներ են բացել մոտ 16 հազար ոչ ռեզիդենտներ

Հայաստանում բանկային հաշիվներ են բացել մոտ 16 հազար ոչ ռեզիդենտներ

Հայաստանի բանկերում մոտ 16 հազար ոչ ռեզիդենտներ բացել են նոր հաշիվներ, նրանց զգալի մասը Ռուսաստանի ռեզիդենտներ են: Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝ աշխարհում բանկային համակարգերում ավանդաբար կան խաղի հստակ կանոններ. ոչ ռեզիդենտներն ավելի խիստ հսկողության ներքո են գտնվում միշտ:

«Հայաստանի բանկային համակարգը ստեղծված իրավիճակում շատ ճիշտ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանվում են բոլոր միջազգային նորմերը: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ նորմերի ներքո մենք ունենք ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև այլ երկրների քաղաքացիներ, որոնք բանկ մուտք գործելով և ապացուցելով, որ իրենց տնտեսական շահի կենտրոնը տեղափոխվում է Հայաստան, հնարավորություն են ունենում բացել հաշիվներ ՀՀ առևտրային բանկերում, սպասարկվել ՀՀ բանկային համակարգում: Այդպիսի հաճախորդների թիվը, եթե ես չեմ սխալվում, ներկայումս մոտ 16 հազար է»,-ասաց Գալստյանը:

Ռուսաստանի ռեզիդենտներն այդ նոր հաճախորդների զգալի մասն են կազմում:

  • Կիսվել: