շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում արհեստական մենաշնորհ չկա. Գեղամ Գևորգյան

Հայաստանում արհեստական մենաշնորհ չկա. Գեղամ Գևորգյան

 Հայաստանում արհեստական մենաշնորհ չկա։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը: 

«Չեմ կարող գնահատել, թե իմ պաշտոնավարումից առաջ քանի արհեստական մոնոպոլիա է եղել, բայց ես կարող եմ վստահաբար ասել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արհեստական մոնոպոլիա չկա։ Կան բնական մոնոպոլիաներ, բայց Հայաստանի Հանրապետությունում չկա ոլորտ, որտեղ ինչ-որ մեկը ուզենա բիզնեսով զբաղվի և պետությունը արհեստական, ոչ իրավական առումով խոչընդոտի։ Ես պատասխանատու եմ այս հայտարարությամբ համար»,-ընդգծեց Գևորգյանը:

  • Կիսվել: