ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում 2023 թվականի յոթ ամիսներին Ռուսաստանի հետ առեւտրի 70% աճ են արձանագրել․ Քերոբյան

Հայաստանում 2023 թվականի յոթ ամիսներին Ռուսաստանի հետ առեւտրի 70% աճ են արձանագրել․ Քերոբյան

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2023 թվականի յոթ ամիսների ընթացքում կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70%-ով գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Առաջին յոթ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը կազմում է 3,7 մլրդ դոլար, 2 մլրդ դոլարը Հայաստանից արտահանումն է, 1,7 մլրդ դոլարը Ռուսաստանից արտահանումն է։ Դա 70%-ով ավելի է, քան նախորդ տարի, իսկ անցյալ տարի մենք կրկնակի ապրանքաշրջանառություն ենք ունեցել 2021 թվականի նկատմամբ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ապրանքաշրջանառության աճը կշարունակվի, քանի որ հունիսի կեսերին զգալիորեն ընդլայնվել են Վրաստանի «Վերին Լարս» անցակետի անցագրային հնարավորությունները, որով տարանցիկ ճանապարհով անցնում է առեւտրային երթուղին:  

  • Կիսվել: