շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը երբեք այսքան խղճուկ մակարդակի վրա չի եղել. Արթուր Խաչատրյան

Հայաստանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը երբեք այսքան խղճուկ մակարդակի վրա չի եղել. Արթուր Խաչատրյան

Այս տարվա առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումները կազմել են մեր ընդհանուր արտահանումների ընդամենը 3,5%-ը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները դեպի Եվրոպա կրճատվել են առավել քան 3 անգամ։

«Պարադոքսալ իշխանություններ ունենք։ Խոսում են Եվրոպայի հետ սերտացման ու մերձեցման մասին, բայց ԵՐԲԵՔ Հայաստանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունն այսքան խղճուկ մակարդակի վրա չի եղել»,–գրել է պատգամավորը։

  • Կիսվել: