հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի պետական պարտքն աճել է 6 տոկոսով

Հայաստանի պետական պարտքն աճել է 6 տոկոսով

2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլ 450.1 մլրդ ՀՀ դրամ: 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն աճել է 6.9 տոկոսով, իսկ  2020թ նոյեմբերի 30-ի նկատմամբ` 10.2%-ով և 2019թ․ նոյեմբերի 30-ի նկատմամբ՝ 30%-ով:

ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրլ 223.6 մլրդ ՀՀ դրամ, 2020թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` ավելանալով 7.6%-ով, 2020թ․ նոյեմբերի 30-ի նկատմամբ` 11.3%-ով և 2019թ․ նոյեմբերի 30-ի նկատմամբ՝ 32.9%-ով:  ՀՀ կառավարության ներքին պարտքը կազմել է 1 տրլ 218.9 մլրդ ՀՀ դրամ, աճելով 2020թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 21.8%-ով, 2020թ․ նոյեմբերի 30-ի նկատմամբ` 23.5%-ով, 2019թ․նոյեմբերի 30-ի նկատմամբ՝ 65.4%-ով:

Հայաստանի պետական պարտքի մեծ մասը արտաքին պարտքն է՝ միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից ստացված վարկերն ու փոխառությունները, արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից ստացված գումարները։

Հայաստանի խոշորագույն վարկատուն կամ պարզապես պարտատերը, Համաշխարհային բանկն (ՀԲ) է:  Խոշոր վարկատուներ են նաև Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) ու  Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։ Օտարերկրյա պետությունների շարքում խոշոր վարկատուներն են՝ Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան ու Ֆրանսիան:

  • Կիսվել: