երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին և միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA)։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` փետրվարի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) կգործուղվեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նրա տեղակալներ Նարեկ Տերյանն ու Անի Իսպիրյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Ալեքսանյանը։

Փարիզից վերադառնալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։

  • Կիսվել: