հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Հայաստանի կառավարությունը ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նոյեմբերի 9-ին նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։
 
Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայումս ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա արտադրելու ուղղությամբ և քննարկում է «կանաչ ջրածնի» արտադրության ծրագրի իրականացումը։
 
Այնուհետև քննարկվել են Հայաստանում ջրածնի արտադրության, ամոնիակի վերածման, պահեստավորման, փոխադրման հնարավորություններին, արտադրման տեխնոլոգիաներին, ջրածնի հետ կապված ենթակառուցվածքների կառուցմանը, իրացման արժեշղթաների ապահովմանն առնչվող խնդիրներ։

  • Կիսվել: